«50-ամյա մեծահարուստ իտալացի Ջանլուկա Վակին, ով հայտնի է որպես «պարող միլիոնատեր», Մայամիի լողափերից մեկում հանգստանում է բրազիլացի մոդել Ջուլիա Պերեյրայի հետ՝ չնայած այն բանին, որ BPM բանկին պարտք է 12 մլն դոլար։
Ջանլուկան մոդելի հետ ծանոթացել էր թոք շոուի ժամանակ»,- գրում է Daily Mail-ը։
Չնայած պարտքերին՝ միլիոնատերը վայելում է հանգիստն ու 50 տարեկանում իրեն ոչնչից չի զրկում։
«Պարող միլիոնատերը» լողափի համար հատուկ սանրվածք է արել, մազերը հետ հարդարել, որպեսզի դրանք իրեն լողալիս չխանգարեն։
Նրա ընկերուհին լողափին փայլել է սեփական հավաքածուից սեքսուալ լողազգեստով։