Դեկտեմբերն այս տարի հարուստ կլինի մագնիսական փոթորիկներով: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, առաջինը հարկ է սպասել դեկտեմբերի 4-7-ը: Այդ օրերին սպասվում է երկրի մագնիտոսֆերայի հուժկու վրդովմունք: Փոթորիկը կլինի թույլից մինչև միջին մակարդակների, ըստ segodnya.ua-ի, հաղորդում է ТСН:
Փոքր-ինչ ավելի ուշ, դեկտեմբերի 11-13-ը սպասվում է մագնիսական փոթորիկների հաջորդ ալիքը: Երկարատև արևային քամիները բացասաբար կազդեն մարդկանց առողջության ու ինքնազգացողության վրա:
Ընդ որում, նշվում է, որ ամենահուժկու մագնիսական փոթորիկը կգրոհի երկիրը դեկտեմբերի 18-ին: Այն կլինի մեկօրյա, սակայն բավականին ուժգին: Այդ պատճառով պետք է պատրաստ լինել ինքնազգացողության կտրուկ վատթարացմանը:
Բժիշկները խորհուրդ են տալիս առավելագույնս պահպանել օրվա ճիշտ ռեժիմը, ժամանակին պառկել քնելու, բալանսավորված ու կանոնավոր սնվել: Այդ օրերին խուսափեք կծվից, ալկոհոլից, կրճատեք քաղցրի օգտագործումը:
Փոթորիկների ժամանակ քաղցած մնալ պետք չէ: Պետք չէ նաև չափից ավելի ուտել: Ցանկալի է հետաձգել հյուծիչ մարզումները, տեղին կլինեն թեթև վարժությունները մկանների բոլոր խմբերի համար:
Այս օրերին կարևոր է խուսափել ձեզ տհաճ մարդկանց հետ շփումներից՝ կոնֆլիկտներ չհրահրելու համար: