Ռոստովի մարզային դատարանը հրապարակել է տասը մարդու սպանության վերաբերյալ «Ամազոնուհիների» բանդայի քրեական գործով դատավճիռները: Կազմակերպված հանցավոր խմբի բոլոր անդամներին նշանակվել է խիստ ռեժիմի գաղութում երկարատև ժամկետներով բանտարկություն:
Ըստ life.ru-ի, 19 տարվա ազատազրկման է դատապարտվել Անաստասիա Սինելնիկը, իսկ Ինեսսա Թարվերդիևան՝ 21 տարվա ազատազրկման: Նրա դստերը՝ Վիկտորիային, դատապարտել են 16 տարվա ազատազրկման: Նույնպես բանդայի կազմի մեջ մտնող Սերգեյ Սինելնիկը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Բացի այդ նրանցից կբռնագրավվի 12 մլն-ից ավելի ռուբլի՝ որպես բարոյական վնասի հատուցում:
«Ամազոնուհիների» բանդան 2007–2009թթ. կատարել է 10-ը մարդու, այդ թվում՝ երեխաների, սպանություններ: Նրանք, բացի այդ, զբաղվում էին զենքի ապօրինի շրջանառությամբ: Ինչպես հաջողվել է պարզել քննությանը, խմբավորման կողմից կատարված չարագործությունները պարտակում էր իրավապահ Սերգեյ Սինելնիկը, ով անգամ նրանց ռացիա էր տալիս, որը թույլ էր տալիս լսել ոստիկանական ալիքը: