London Chess Classic. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշիե-Լագրավի հետ
Advertisement 1000 x 90

London Chess Classic. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշիե-Լագրավի հետ

London Chess Classic մրցաշարում ընթանում է 5-րդ տուրը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Մեր շախմատիստը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով:

Պարտիան ավարտվել է 25-րդ քայլին, երբ շախմատիստները համաձայնվել են խաղալ ելք կնքել:

Նեպոմնյաշչի-Կարյակին պարտիան նույնպես ոչ-ոքի է ավարտվել: Մյուս պարտիաները դեռ ընթացքի մեջ են:

Ներկա պահին Արոնյանը 2,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

armsport.am