Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:
Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի նաև մանչեսթերյան դերբին:
Աղբյուրը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավոր հայտացուցակն ու մեկնարկային կազմն այդ խաղում:
ՄՅՈւ-ի հայտացուցակը. Դե Խեա, Ռոմերո, Վալենսիա, Սմոլինգ, Լինդելյոֆ, Ռոխո, Ջոնս, Յանգ, Շոու, Էրերա, Ֆելաինի, Լինգարդ, Մատիչ, Մատա, Իբրահիմովիչ, Ռեշֆորդ, Լուկակու, Մարսիալ
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: