Ոստիկանը կրակոցներ է արձակել հարևանի վրա և ինքնասպան եղել
Advertisement 1000 x 90

Ոստիկանը կրակոցներ է արձակել հարևանի վրա և ինքնասպան եղել

Նիժնի Նովգորոդում ոստիկանության աշխատակիցը մի քանի անգամ կրակել է հարևանի վրա, ով նախկինում աշխատել է իրավապահ մարմիններում, իսկ հետո ինքնասպան եղել: Ըստ life.ru-ի, ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչությունում նշել են, որ նրանք երկուսն էլ մահացել են հիվանդանոցում:

Քննիչներն արդեն սպանության հոդվածով քրեական գործ են հարուցել: Չի բացառվում, որ հրաձգության պատճառ էր դարձել երկու տղամարդու միջև կենցաղային կոնֆլիկտը:

Նշվում է, որ այժմ իրավապահ մարմինների աշխատակիցներն ուսումնասիրում են ոստիկանի նախամահյան գրությունը: