Փեսացուն վրեժ է լուծել հարսնացուից՝ հարսանեկան վիդեոյի փոխարեն հյուրերին ցույց տալով նրա դավաճանությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փեսացուն վրեժ է լուծել հարսնացուից՝ հարսանեկան վիդեոյի փոխարեն հյուրերին ցույց տալով նրա դավաճանությունը

Սինգապուրից երիտասարդը իմացել է հարսնացուի դավաճանության մասին հարսանիքից մի քանի շաբաթ առաջ: Նշանադրությունը խզելու փոխարեն նա սպասել է մինչև հանդիսությունը և խայտառակել անհավատարիմ աղջկան բոլոր հյուրերի առաջ, հաղորդում է Mirror պարբերականը:

Հարսանիքից մի քանի շաբաթ առաջ Սինգապուրից ունևոր գործարարը մասնավոր խուզարկու է վարձել իր հարսնացուին հետևելու համար: Փեսացուն կասկածել է աղջկան անհավատարմության մեջ և ճիշտ է դուրս եկել. սիրած աղջիկն իսկապես հանդիպում էր ուրիշ տղամարդու հետ և նրա հետ ժամանակ անցկացնում հյուրանոցում: Փեսացուին դավաճանության տեսաձայնագրությունը տրամադրած դետեկտիվը կարծում էր, որ իր կլիենտը չեղյալ կհայտարարի հարսանիքը, սակայն այդպիսի տարբերակը բավականաչափ սուր չի թվացել գործարարին:

Հանդիսության օրը խաբված տղամարդը հյուրերի համար միացրել է դասական հարսանեկան վիդեոն փեսացուի ու հարսնացուի լուսանկարներով: Հանկարծ ռոմանտիկ տեսահոլովակն ընդհատվել է և դրա փոխարեն էկրանին հայտնվել է հարսնացուն սիրեկանի հետ: Կադրերում երևում էր, թե ինչպես է զույգը մտնում հյուրանոցի համար, և հավաքվածների մոտ կասկածներ չեն մնացել այդ հանդիպման նպատակի մասին: Դրանից հետո փեսացուն մաղթել է նախկին հարսնացուին գնալ դժոխք և հեռացել հանդիսությունից: