Կուրգանի մարզի Շադրինսկում 27-ամյա կինը գդալներով ու գոտիով ծեծել է երեք տարեկան տղային: Այդ մասին հաղորդում է URA.RU-ն՝ հղելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ռեգիոնալ գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Լյուդմիլա Պոլովնիկովային:
Քննության տվյալներով, նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կինը ծեծում էր իր մոտ ժամանակավորապես բնակվող ընկերուհու որդուն, երբ ընկերուհին աշխատավայրում էր լինում: Նա գդալներով ու գոտիով խփում էր երեխայի գլխի ծոծրակի ու գագաթային շրջաններին: Դրանից փոքրիկը բազմիցս կորցնում էր գիտակցությունը, և հերթական հարվածից հետո նա ուշագնաց էր եղել և գիտակցության չգալով՝ մահացել:
Նշվում է, որ կնոջը մանկահասակ երեխայի դաժան սպանության մեղադրանք է առաջադրվել և քննության ժամանակահատվածում նա կալանքի տակ է վերցվել: