«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն գտել է այն ֆուտբոլիստին, ով կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնել է Tribalfootball.com-ը:
Ինչպես հաղորդում է կայքը` Մխիթարյանը հունվար ամսին կլքի «ՄՅՈւ»-ն, իսկ նրա փոխարեն անգլիական ակումբ կտեղափոխվի «Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Կարլոս Սոլերը:
Ըստ կայքի՝ Մոուրինյոն վաղուց է նկատել հեռանկարային այս ֆուտբոլիստին և պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն ֆունտ: