Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Արարատի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արագածի, Կոտայքի, Բաղրամյանի, Սևանի, Դիլիջանի ճանապարհներին, Գյումրի – Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ – տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի (35-40կմ) Ջուջևան – Նոյեմբերյան հատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: