Կրասնոդարի երկրամասում կդատեն Վոլգոգրադի 31-ամյա բնակչին երկու կանանց դաժան սպանության ու գողության համար: life.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ՔԿ ռեգիոնալ քննչական վարչությունը հաղորդում է, որ հանցագործությունը կատարվել է 2016թ. նոյեմբերի 14-ին:
Քննության վարկածի համաձայն, մի քանի օր դրանից առաջ տղամարդը Ցանցում ծանոթացել է 38-ամյա կնոջ հետ, իսկ սպանության օրն թմրանյութ է օգտագործել և գնացել նոր ծանոթ կնոջ մոտ Կուդեպստա ավան: Նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել այն բանից հետո, երբ կինը հայտարարել է, որ ինքն ունի նրա մասնակցությամբ ինտիմ բովանդակության տեսագրություն:
Վիճաբանության ժամանակ տղամարդը իր մոտ եղած դանակով վզի, գլխի և իրանի շրջանում բազմաթիվ ( 74-ից ոչ պակաս) վնասվածքներ է պատճառել ծանոթ կնոջը, հաղորդել են գերատեսչությունում:
Հանցագործությունը թաքցնելու համար հանցագործը սպանել է նաև ծանոթ կնոջ տարեց մորը, որից հետո վերցրել է հեռախոսը ու անհայտացել: Ավելի ուշ նա այրել է իր հագուստը, իսկ դանակը նետել ծովը: Տղամարդը ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց հինգ օր անց: Իր մեղքը նա անմիջապես ընդունել է: