
Յակուտիայի Վիտիմ ավանի մանկապարտեզներից մեկի դաստիարակի օգնականը ճաշի ժամանակ սոսնձվող ժապավենով ծեփել է երեխայի բերանը՝ «դաստիարակչական նպատակներով»: Ըստ life.ru-ի, միջադեպի մասին հաղորդում է հանրապետական դատախազության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախադպրոցական մանկական հաստատությունում միջադեպը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի վերջին, սակայն գործը հնչեղություն է ստացել միայն այժմ:
Այժմ դատախազությունը պարզում է պատահարի պատճառները: