Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ուշագրավ մի դեպք պատմեց, թե ինչպես են վարվել մեր պատգամավորների հետ սահմանային անցակետում: aravot.am-ի փոխանցմամբ՝ նա ասաց, որ արդեն երկրորդ քառօրյան է, ուզում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց տալ, չի գալիս ԱԺ.
«Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել, պարոն Բաբլոյան, կներեք, խոսքս վերաբերում է մեր պետության երկրորդ դեմքին: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում, այնտեղ Մոսկվա-Երեւան ինքնաթիռն ուշացել էր ու ամբողջ ուղեւորների դեմը, անցումային կետում, հասկանում եմ, ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ՝ ամբողջ մեր ժողովրդի աչքի դեմը: Մի քիչ տհաճ է, մեր պետության երկրորդ դեմքին է վերաբերվում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: