Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում, սահմանել է բացառիկ ռեկորդ:
32-ամյա Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում գոլի հեղինակ է դառնում խմբային փուլի բոլոր՝ 6 խաղերում, գրում է AS-ը:
Պորտուգալիայի հավաքականի ավագը 6 խաղում խփել է 9 գոլ: Նա 4 գոլ խփել է Կիպրոսի ԱՊՕԷԼ-ին, 2 անգամ գրավել է Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը ու եւս 3 անգամ աչքի ընկել «Բորուսիայի» դեմ խաղերում:
«Ռեալը» գերմանական ակումբին հաղթել էր 3:2 հաշվով եւ H խմբից երկրորդ տեղում դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ իր մրցակցին կիմանա դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանությամբ: