«5 րոպեն մեկ անակնկալ էր լինում». Անատի Սաքանյանի 26-ամյակի տպավորիչ նվերն ու «սև» խնջույքը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«5 րոպեն մեկ անակնկալ էր լինում». Անատի Սաքանյանի 26-ամյակի տպավորիչ նվերն ու «սև» խնջույքը. life.tert.am

Դերասանուհի Անատի Սաքանյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Անատին շատ է սիրում ծննդյան օրը և հերթական անգամ այն նշանավորել է մեծ խնջույքով, որին ներկա են եղել մտերիմներն ու հարազատները։ Tert.am Life–ի հետ զրույցում Անատին ասաց, որ հեքիաթային օր է ունեցել`լի չնախատեսված անակնկալներով։

Անատիի տարեդարձի տորթն ու իր զգեստը սև գույնի էին։ Պարզվում է` զգեստի ընտրությունը նա արել է հենց տարեդարձի օրը։

«Ամեն տարի շատ վառ գույների մեջ եմ նշել ծնունդս, այս տարի որոշեցի սևն ընտրել, քանի որ ուզում էի դասական գույների մեջ լինել։

Հյուրերին նույնպես ասել էի, որ էլեգանտ հագնվեն, քանի որ լինելու էր ջութակ, նախատեսել էի դասական միջավայր։ Ես մեկ ամիս առաջ որոշել էի, որ զգեստս դեղին և կապույտ գույների մեջ լինի, վերջին պահին` տարեդարձիս օրը, գիշերը ժամը 4-ին, որոշեցի  այլ զգեստ հագնել։ Մի քանի ժամվա ընթացքում եմ կարել այդ զգեստը։ Մտածեցի, որ սևն ավելի գեղեցիկ կլինի»,- պատմեց նա։

Տորթի մոմերը փչելիս Անատին մտապահել է երազանք։ «Անպայման պահում եմ երազանքներ։ Դրանք ավելի շատ նպատակներ են, որոնք իրականացման փուլում են։ Առաջնային ինձ համար ծնողներիս առողջությունն է։ Ինձ համար այս պահին առաջանայինը ծնողներիս կողքին լինելն է»,- նշեց նա։

Անատին նշեց, որ օրվա ընթացքում բազում անակնկալներ է ստացել։

«Անակնկալներն այնքան շատ էին, որ նույնիսկ չեմ հասցրել լիարժեք վայելել օրս։ Նախորդ տարիների պես շատ չեմ պարել, ուրախացել, քանի որ ինձ ամեն վայրկյան ինչ-որ նվեր էին ուղարկում, անակնկալներ մատուցում, անընդհատ դուրս ու ներս էի անում։ 5 րոպեն մեկ անակնկալ էր լինում»,- պատմեց Անատին, սակայն չբացահայտեց, թե ով է իրեն մատուցել ամենաանսպասելի անակնկալը։

Դերասանուհին ասաց, որ իր համար բոլոր նվերներն էլ անսպասելի և հետաքրքիր են եղել, սակայն մեկը, այնուամենայնիվ, առանձնացրեց.

«Ամենատպավորիչը, ամենասիրունն ու ամենաբարին եղել է հրավառությունը։ Նույնիսկ Երևանի ինչ-որ արարողությունների ժամանակ չեմ տեսել նման հրավառություն։ Մոտ կես ժամ յուրահատուկ հրավառություն էր»,- նշեց նա, այս դեպքում ևս բացահայտելով, թե ով էր հեղինակը։

Նախորդ տարի Անատիի տարեդարձը նշանավորվեց սիրելիի անակնկալով։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք շնորհավորանք ստացել է նախկին ամուսնուց։ Ի պատասխան` դերասանուհին ասաց, որ այդ թեման փակ է իր համար։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Անատին նոր ընտրյալ ունի, նա պատասխանեց, որ այդպես չէ։

«Քաղաքում սխալ լուրեր են պտտվում։ Երբ ընտրյալ ունենամ, չեմ թաքցնի։ Իմ անձնականից խոսել չեմ սիրում, բայց այդ մասին կասեմ»,- ասաց նա, ապա հավելեց, որ երկրպագուների շատ ունի, սակայն որևէ մեկին հետ ընկերություն չի անում։