
Սովորական կարտոֆիլը օրգանիզմի համար վիտամինների և միկրոտարրերի ամենամեծ պահեստն է: Այդ մասին են վկայում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների հետազոտությունների տվյալները:
Գիտնականները կատոֆիլը համարում են ամենաարժեքավոր սննդամթերքներից մեկը: Դա մարդու առողջության համար սննդային կալիումի ամենաէժան աղբյուրն է: Եթե մարդն օգտագործում է կալիումի ոչ բավարար քանակություն, ապա նրա մոտ կարող են առաջանալ ֆիզիկական և հոգեկան խանգարումներ: Փորձագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 4700 միլիգրամ կալիումից ոչ պակաս: