Իզուր չէ, որ շատ ժողովուրդների մոտ խուրման համարվում է սուրբ ուտելիք: Խուրմայի նույնիսկ փոքր քանակը օրգանիզմի համար շատ օգտակար է:
Օրական ուտելով ընդամենը 3 հատ խուրմա, դուք օրգանիզմին ապահովում եք գրեթե բոլոր անհրաժեշտ միկրոտարրերով:
Ինչով է օգտակար խուրման
Մաքուր անոթներ
Խուրման իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Այն ոչ միայն օգնում է սրտի բնականոն աշխատանքին, այլև մաքրում է անոթները: Այն կօգնի նաև խուսափել սրտի հիվանդություններից:
Առողջ լյարդ
Խուրման օգնում է մաքրել լյարդը տոքսիններից, իջեցնում ցերոզի հավանականությունը, թեթևացնում լյարդի ֆիբրոզի նշանները, հիվանդութուն, որի ժամանակ լյարդի հյուսվածքները փոխվում են կոպիտ փորոքավորի:
Լավ տեսողություն
Պարզվում է, որ խուրման ավելի լավ է ազդում տեսողության վրա, քան գազարը, քանի որ այն իր մեջ պարունակում է ավելի մեծ քանակությամբ A վիտամին:
Առույգություն
Եթե դուք ցանկանում եք ձեզ զգալ առույգ և լի ուժերով, կերեք խուրմա: Ընդամենը 3 հատիկ խուրման ձեզ էներգիա կպարգևի ամբողջ օրվա համար:
Նյութափոխանակություն
Խուրման հիանալի սնունդ է նյութափոխանակության համար, այն օգտակար է ստամոքսի խանգարումների ժամանակ: Այս մթերքը շատ կարևոր է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների և նույնիսկ ստամոքսի քաղցկեղի ժամանակ:
Աֆրոդիզիակ
Արաբ կանայք արդեն դարեր շարունակ խուրման օգտագործում են որպես սեռական ակտիվության խթանող միջոց: Մանրացնելով խուրման, նրանք այն ավելացնում են տղամարդու սուրճի մեջ: Դրանց մեջ կան շատ ամինաթթուներ, որոնք բարձրացնում են լիբիդոն և մեծացնում սեքսուալ դիմացկունությունը:
Գեղեցկության համար
Բարակ մազերի, չոր մաշկի, վաղ կնճիռների, ճաքճքած շրթունքների դեպքում պետք է ուտել խուրմա: Խուրմայից նույնիսկ դիմակ են պատրաստում:
Ավելի լավ է ընտրել կորիզով, մուգ և կնճռոտ խուրմա: Դրանք պետք է լինեն ամբողջական, փափուկ և անփայլ: