«Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը դեռ լիովին չի վերականգնվել վնասվածքից, սակայն վերսկսել է մարզումները:
Հայաստանի ազգային հավաքականում տեղը կորցրած 29-ամյա Մովսիսյանը վերջին շրջանում չէր խաղում կրնկի վնասվածքի պատճառով, բայց որոշել է թիմին օգնելու համար մարզվել և հավաքել լավ մարզավիճակ՝ չնայած դեռ ցավեր ունի:
MLS-ում «Ռեալ Սոլթ Լեյքը» չորրորդն է Արևմտյան գոտում: Կանոնավոր առաջնության վերջին 2 խաղերում թիմը մրցելու է «Կանզասի» ու «Սիեթլի» հետ, հաղորդում է «Ռեալ Սոլթ Լեյքի» պաշտոնական կայքը: