
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ դուրս էր մնացել թիմի հայտացուցակից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (1:2):
Հայ ֆուտբոլիստը բաց է թողել մանչեսթերցիների վերջին 7 հանդիպումներից 6-ը:
Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի վերաբերյալ զրուցել Ժոզե Մոուրինյուի հետ:
Հենրիխը և նրա խորհրդատուները ցանկանում են պորտուգալացի մասնագետից պարզել, թե արդյոք ֆուտբոլիստն ունի ապագա «Օլդ Թրաֆորդում»:
armsport.am