Կալկութայից 23-ամյա Մասկուրա Բիբին ծնել է սիրենոմելիայով երեխայի՝ նորածնի ոտքերը միացած են եղել և ջրահարսի պոչ են հիշեցրել: Հղիության ընթացքում մայրը ոչ մի անգամ բժշկի չի այցելել և անգամ չի կասկածել պտղի հազվադեպ պաթոլոգիայի մասին:
Սիրենոմելիան հանդիպում է 100 հազար ծնվածներից մեկի դեպքում, Մասկուրա Բիբիի երեխան Հնդկաստանի պատմության մեջ փաստաթղթավորված երկրորդ դեպքն է եղել: «Ջրահարսի» ծնողները փող չեն ունեցել հղիության ընթացքում բժշկի դիմելու համար, այդ պատճառով հազվադեպ պաթոլոգիայով երեխայի հայտնվելը նրանց համար ահավոր անսպասելի է եղել:
«Ավելի վաղ ես երբեք այդպիսի երեխա չեմ տեսել: Դա նահանգում սիրենոմելիայի առաջին, իսկ երկրում երկրորդ դեպքն է եղել», – նշել է բժիշկ Սուդիփ Սահան:
Դժբախտաբար, նորածինը միայն չորս ժամ է ապրել, մեծամասամբ նման երեխաները չեն ապրում երիկամների ու միզապարկի աշխատանքի խանգարումների պատճառով: Որպես պաթոլոգիայի պատճառ բժիշկները համարում են պտղի անբավարար արյան շրջանառությունը պորտալարի պաթոլոգիայի կամ մոր սակավ սննդի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: