Հեռուստալրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս մի լրագրող իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Ճամփորդի» ու Արիանայի մասին: Գրել էր, որ ուրախ է, որ Լևոն Արոնյանի կինը Հայաստանում բիզնես է անում, միայն տխրում է, թե թերթն ինչու է այդքան անհետաքրքիր: Ու որ պատրաստ է հանդիպել ու իր անգին խորհուրդներով օգնել մեզ:
Հիմա ասածս ինչ է:
Հարգելի լրագրող, Արիանան ԲԻԶՆԵՍ չի անում, այլ սոցիալական նախագիծ է անում: Ու ես իսկապես կուզեի, շաաաատ կուզեի, որ դուք էլ այսպես տակ տված բիզնես անեիք, շաբաթական միլիոններ ծախսեիք ու անվճար թերթ բաժանեիք այն տատիկ-պապիկներին, անապահովներին, ովքեր չունեն ինտերնետ, չունեն փող, որ թերթ առնեն: Ու «Ճամփորդն» իրենց համար քաղաքի մասին ինֆորմացիայի միակ աղբյուրն է: Հասկանում եմ, որ Ձեզ համար «Ճամփորդի» բարի ու դրական նյութերը անհետաքրքիր են, որովհետև չեն պարունակում քաղաքականություն, դեղին մամուլ, սեքս ու բռնություն: Այնպես որ, մենք կհրժարվենք խորհրդատվության Ձեր մեծահոգի առաջարկից:
Ես Արիանայի փոխարեն լինեի, կթքեի Հայաստանի վրա էլ, հայերի վրա էլ, փողերս չէի ծախսի, կգնայի իմ Ավստրալիայում ինձ համար զագար կընդունեի: Բայց քանի որ ինքն ինձ պես չար չի, սովորական աշխատողի պես հագնում է «Ճամփորդի» շապիկը, կեդերը ու փողոցում թերթ է բաժանում:
Լինքը դնում են հատուկ բարի լրագրողի համար, որ հանկարծ հետո չասի ֆոտոշոփ է, նման բան չի եղել»: