ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Մի հատ էս գլխակերի աչքը տեսեք, սա կոչվում է թայֆունի աչք, կամ էպիկենտրոն: Հետաքրքիրը նա է, որ թայֆունի էպիկենտրոնում բացարձակ անդորր է և պարզ երկինք, իսկ այդ կետից ընդամենը 1կմ հեռավորության վրա քամու պոռթկումը հասնում է 240կմ/ժ:
Արդեն Ֆլորիդայից 2 մլն մարդ է տարահանվել, փոթորիկի ուժը գնահատվում է F5, այսինքն՝ փոթորկի զարգացման ամենավերջին կատեգորիան է: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե սա կանխատեսված չլիներ, քանի հազար զոհ կլիներ: Ցավոք, արդեն կա 80 զոհ»: