Սարյակների հսկայական երամը A2 ավտոճանապարհին դարձել է բազմակիլոմետրանոց խցանման պատճառ Ավստրիայի Ինցերսդորֆ և Ֆեզենդորֆ քաղաքների միջև, հայտնում է The Local-ը:
Համաձայն օրինթոլոգների վարկածի՝ սարյակների տարօրինակ վարքի պատճառը եղել է հատապտուղների ֆերմենտացումը, որը պարունակում է բնական ալկոհոլ, ինչն էլ անբարենպաստ եղանակային պայմանների հետ զուգակցվելով՝ վատացրել է «հարբած» թռչունների կողմնորոշումը տարածության մեջ: