USA Today-ը հայտնում է, որ հայտնի երգիչ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Փրինսի կալվածքը բացվել է հանրության համար։ Փեյսլի Պարկը գտնվում է Մինեսոտա նահանգի Շանհասեն քաղաքում։
Էքսկուրսիաների համար կալվածքը բացվել է հոկտեմբերի 6-ին։ Այցելուները կարող են տեսել Փրինսի անձնական գրասենյակը, ստուդիան և սենյակները։ Ցուցանմուշների շարքում են նաև երաժշտի մրցանակները։
Թանգարանի տարածքում գործում է նաև ճաշարան և հուշանվերների խանութ, որտեղ վաճառվում են մանուշակագույն պայուսակներ և մարզաշապիկներ՝ Purple Rain երգի բառերով և այլ ապրանքներ։