Աշխարհում տարեկան միջինը 107 միլիոն զբոսաշրջիկ այցելում է քարանձավներ: Եթե սրա գոնե 10%-ը կարողանանք ուղղել Հայաստան, ապա կունենանք ոչ միայն այլընտրանք Գառնի, Գեղարդ, էջմիածին տարբերակին, այլև անգամ տնտեսական աճ:
Մեր քարանձավները բացառիկ են ու յուրահատուկ, ու այդ պատճառով էլ մշտապես համաշխարհային մասնագետների ուշադրության կենտրոնում են: Բայց գիտական ուսումնասիորություններից բացի քարանձավների պոտենցիալը պետք է ճիշտ օգտագործել նաև զբոսաշրջության մեջ:
Ի՞նչ են առաջարկում ոլորտի մասնագետներն ու ի՞նչ դեր է վերապահված պետական մարմիններին. Հայաստանի քարանձավների անսպառ պոտենցիալի մասին ենք զրուցել անձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանի հետ: