Ռոբոտը ծակել է պատը և փոխանցել օլիմպիական ջահը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռոբոտը ծակել է պատը և փոխանցել օլիմպիական ջահը

Ռոբոտ HUBO-ն, որը ստեղծվել է Առաջադեմ տեխնոլոգիաների Կորեական ինստիտուտի ինժեներների կողմից, մասնակցել է Ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքին:

Այն ստացել է ջահը, որի հետ անցել է մոտ հարյուր մետր մինչև պատը: Ռոբոտը ծակել է այն և ջահը փոխանցել է իր ստեղծողին, պրոֆեսոր Օ Չունհոյին: Գիտնականն իր հերթին ջահը փոխանցել է մեկ այլ ռոբոտի:

Փհենյանում Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-ից 25-ը:

armsport.am