Իռլանդական «Շելբուրնի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Իզի Դեզուն մահացել է խաղի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո,- հաղորդում է 98fm.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երիտասարդական թիմերի միջև հանդիպման երկրորդ խաղակեսում: 16-ամյա Դեզուին փորձել են բուժօգնություն ցույց տալ անմիջապես դաշտում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Իզին համարվում էր իր տարիքային խմբում երկրի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից:
armsport.am