Նույնիսկ բաժանումից հետո 25-ամյա Հասնա Բեգումը առաջվա պես սիրում էր իր բոյֆրենդ Պյետրո Սաննին և հույս էր փայփայում, որ իրենց հարաբերությունները կարող են վերսկսվել: Նրան կորցնելու վախից աղջիկը մանրակրկիտ հետևում էր դիջեյին սոցցանցերում, սակայն դրանից նրա համար միայն ավելի վատ էր լինում, հաղորդում է Mirror-ը:
Տեսնելով, որ Ինստագրամում իր 23-ամյա սիրած տղայի պրոֆիլին բաժանորդագրվել է մեկ այլ աղջիկ, խանդոտ աղջիկը սկսել է աղջկան սպառնալիքներ ու վիրավորանքներ հղել: Մասնավորապես, Հասնան նրան անվանել է «անիծված պոռնիկ»: Ամեն ինչ հասել է այն աստիճանի, որ գիշերը նա գնացել է Քեննինգ թաունում Պյետրոյի տան մոտ և նրան դանակի 36 վնասվածք պատճառել: Դրանից հետո նա փախել է՝ իր հետ վերցնելով տղայի բջջային հեռախոսը, որոշ իրեր, մաքրել է սպանվածի սոցիալական ցանցերը, փոխելով բոլոր ցանցային անուններն ու տվյալները:
Նախկինի վրա հարձակվելուց առաջ Հասնան քողարկվել է՝ բաց գույնի կեղծամ և ձեռնոցներ հագնելով: Ինքը՝ աղջիկը, պնդում է, որ Պյետրոն հարվածել է իր կրծքին, և ինքը ստիպված է եղել պաշտպանվել, նրա ձեռքից խլելով դանակը: Ատենակալներից ընդամենը երկու ժամ է պահանջվել մեղադրյալի նկատմամբ դատավճիռ կայացնելու համար: Հասնային դատապարտել են ցմահ՝ նվազագույնը 20 տարվա, ազատազրկման:
Հարևանները պատմել են, որ տղամարդու ձայներ են լսել՝ «ես մահանում եմ, ես մահանում եմ», սակայն Պյետրոյի մարմինը հայտնաբերվել է երեք օր անց: Հարցաքննության ժամանակ Հասնան պնդել է, որ չի հանդիպել ու չի խոսել իր նախկին երիտասարդի հետ մի քանի ամիս և որ հանդիպել առաջարկել է տղամարդն ինքը: