
Հարսանեկան արարողությունից հետո 26-ամյա Ջամիկայի առողջական վիճակը վատացել է, և նա մահացել է մենինգիտից:
26-ամյա Ջամիկա Մաքքարթնի-Հարֆորդը մահացել է մենինգիտի հետ կապված բակտերիական վարակից, իր ամբողջ կյանքի սիրո հետ ամուսնանալուց մի քանի ժամ անց: Արարողությունը բացօթյա էր տեղի ունենում Նոր Զելանդիայի Օքլենդում: Հարսնացուի մահը բոլոր հյուրերի համար ցնցում է եղել, հաղորդում է Mirror-ը:
Ներկայումս հետաքննվում են երիտասարդ հարսնացուի մահվան հանգամանքները, և առողջապահության ոլորտի փորձագետները սերտորեն համագործակցում են նրա ընտանիքի հետ վարակի հետագա փոխանցումը կանխելու նպատակով:
Զոհվածի մայրը Ֆեյսբուքում գրել է, որպեսզի մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և նախօրոք իմանան մենինգիտի ախտանշանները:
Մեր գեղեցիկ աղջկան՝ Ջեյմիին այնքան անսպասելի խլեցին: Ընդամենը մի քանի ժամում նա մահացավ, և փեսացուն մեկ ակնթարթում կորցրեց կնոջը, ասել է աղջկա մայրը: