Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին.
«Մեզ համար ակնհայտ է, որ սկանդալը մտածված է եղել ստեծել Ռուսաստանում ներքաղաքական օրացույցի նախօրեին: Ոչ մեկ չի կարող ինձ հակառակը համոզել և ես գիտեմ, որ դա այդպես է: Իհարկե, այս ամենի մեջ նաև մենք ենք մեղավոր:Մենք ենք տվել նման առիթ, քանի որ դոպինգի օգտագործման մի քանի իրական դեպքեր կան: Մյուս երկրներում նույնպես նման բաներ լինում են, սակայն այնտեղ չկա նման քաղաքականացված իրարանցում»:
Պուտինը նաև խոսել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացման մասին.
«Մենք միջազգային մեծ մրցումներ անցկացնելու լավ փորձ ունենք: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը բարձր մակարդակով կազմակերպվեց: Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի պես: Ամեն ինչ տեղի կունենա ճիշտ ժամանակին և բարձր որակով»,- ասել է ՌԴ նախագահը:
armsport.am