Տարին առանց լավագույն մարզչի
Advertisement 1000 x 90

Տարին առանց լավագույն մարզչի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չորոշել տարվա լավագույն մարզչին: Իրականում հետաքրքիր է…:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում էլ փոփոխություն է եղել. գործկոմի անդամները չեն քվեարկելու:

Փորձենք հասկանալ ինչու:

Վերադառնանք 2016 թվականի վերջ. տարվա լավագույն մարզչին որոշելիս 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականների ձայների միավորների բաշխմամբ պատկերը հետևյալն էր.

ԳՈՐԾԿՈՄ.  Բիչախչյան – 52 ձայն
Խաշմանյան – 16 ձայն

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ. Բիչախչյան – 52 ձայն
Խաշմանյան – 85 ձայն

ԱԿՈւՄԲՆԵՐ. Բիչախչյան – 42 ձայն
Խաշմանյան – 20 ձայն

Ստացվում է, որ եթե նախորդ տարի անցկացվեր քվեարկությունը և գործկոմը չմասնակցեր, լավագույն մարզիչ կդառնար Աբրահամ Խաշմանյանը:

Փոքր-ինչ զարմանալի է դառնում ոչ միայն լավագույն մարզիչ չորոշելու, այլ նաև գործկոմի չքվեարկելու հարցը: 1 տարվա ընթացքում հարցին լուծում չգտնվեց և որոշվեց, որ չենք քվեարկում ու վերջ:

Ձախողված մրցաշրջաններ լինում են շատ հավաքականների և ակումբների հետ, բայց դա չի նշանակում, թե ֆուտբոլային տարին չպետք է ամփոփել: Չամփոփելը պարզապես հետևություններ չանել է և լավագույններին չարժևորել:

ՀՖՖ-ի այս որոշումը անփառունակ ավարտն է Տարվա լավագույն մարզչի ամենամյա անկազմակերպ քվեարկության. վերջին 3 տարիներին «Տարվա լավագույն մարզիչ» շքեղ մրցանակը ստացած մարզիչներից երկուսը ֆուտբոլից այժմ այնքան հեռու են, որ անգամ պատկերացնելու չէ: Ամեն ինչ փաստերով. հենց այստեղ պետք է հարցնել՝ արդյո՞ք այդ մրցանակը սխալ մարզչի չի տրվել…:

Armsport.am-ը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ կորոշի և կներկայացնի իր վարկածով տարվա 3 լավագույն մարզիչներին:

armsport.am