31-ամյա Նիկոլ Մերի-Ֆեերս Անդրյուսին՝ Տեխասից, սպառնում է 20 տարվա բանտարկություն անչափահաս դպրոցականի հետ սեքսի համար:
Նիկոլը 2015թ.-ից անգլերեն լեզու ու շփման կուլտուրա էր դասավանդում կրտսեր դասարանների աշակերտներին Օսթինում Լեանդեր Ինդեփենդենթ Սքուլ դիսթրիքթ դպրոցական օկրուգում, գրում է The Sun-ը:
2017թ. ուսումնական տարվա սկզբից նա որոշել է իրեն փորձել տեղական եկեղեցում ծրագրերի համակարգողի դերում՝ որպես կամավորական: Այնտեղ նա ծանոթացել է ավագ դասարանների աշակերտի հետ, և նրանց մոտ սիրավեպ է սկսվել:
Դպրոցականի ծնողները հոկտեմբերի վերջին սկսել են կասկածել, որ ինչ-որ բան այնպես չէ և այդ մասին հաղորդել են դպրոցի ղեկավարությանը: Ոստիկանության հետ միասին ուսումնական հաստատության վարչակազմը հետաքննություն է սկսել: Շուտով տղայի ծնողների մտավախությունները հաստատվել են, և նոյեմբերի կեսերին Նիկոլի հանդեպ քրեական գործ է հարուցվել անչափահասին գայթակղելու համար:
Դեկտեմբերի 12-ին Տեխասի ոստիկանները կալանավորել են Նիկոլին և նրան Ուիլյամսոնի օկրուգի բանտ ուղարկել: Անչափահասին գայթակղելու համար Նիկոլին սպառնում է 20 տարի՝ ճաղերի հետևում: