Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Հայկ Գալստյանը մասնակցել է «Շտուտգարդ-2»-ի հաղթական խաղին:
Ֆուտբոլի Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի 23-րդ տուրում «Շտուտգարդ-2»-ը, հյուրընկալելով «Հեսսեն Կասել»-ին, հաղթել է նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Հայկ Գալստյանը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն խաղադաշտ է դուրս եկել 64-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Շտուտգարդ-2»-ը 10-րդ տեղում է: