«Վա՛յ, ես նրա հետ հաց եմ կերել, ո՞նց գնամ նրան ստուգեմ». Թևան Պողոսյանը՝ պատգամավորների՝ «կոմպլեքսների» մասին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Վա՛յ, ես նրա հետ հաց եմ կերել, ո՞նց գնամ նրան ստուգեմ». Թևան Պողոսյանը՝ պատգամավորների՝ «կոմպլեքսների» մասին. aravot.am

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միջազգային սեմինար էր կազմակերպել՝ Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմայով:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը հարցրեց՝ խորհրդարան-բանակ-քաղհասարակություն եռանկյունու մեջ կարևոր է, թե որքանով է մեկը մյուսին թույլ տալիս նախաձեռնությամբ հանդես գալ և որքանով է դա դառնում որոշումների մաս: Երբ ենք մենք խոսելու, թե այսինչ որոշումը եկել է քաղհասարակության պահանջից: Նա նաև հետաքրքրվեց՝ ՀՀ-ում կա այսպիսի խնդիր՝ մի կողմից կա կարծիք, որ խորհրդարանականները ավելի հմուտ չեն այս ոլորտում, քան զինվորականները, մյուս կողմից կա մեր խորհրդականների այն կոմպլեքսը, որ մենք չենք կարող զինված ուժերին վերահսկել, քանի որ նրանք մեզանից շատ ավելի լավ են հասկանում: Ինչպե՞ս հաղթահարել այս կարծրատիպը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ իսկապես շատ կարևոր է խորհրդարան-բանակ-հասարակություն եռանկյունու կապը: Նա ասաց, որ քաղհասարակությունը ազատ է ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալ, որոնք պետք է համակողմանի քննարկվեն խորհրդարանական հարթակում: Նա ասաց, որ միշտ բաց են՝ նման նախաձեռնությունները քննարկելու համար:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն ասաց, որ պետք է սիրել նախ աշխատանքը և իմանալ հանուն ինչի ես անում: Հետո պետք է քաղաքացի դաստիարակել, չպետք է ասել՝ վա՛յ, ես նրա հետ հաց եմ կերել, ո՞նց գնամ նրան ստուգեմ:

Իսկ անվտանգության փորձագետ Ֆիլիպ Ֆլյուիի խոսքով՝ եթե դու միջատաբան ես, ենթադրվում է, որ դու ամեն ինչ գիտես բզեզների մասին և ոչինչ՝ ԶՈՒ-ի մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջությամբ՝ aravot.am