«Goal.com»-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերություններին:
«Արդյո՞ք սա Մոուրինյուի` Մխիթարյանից ազատվելու ծրագիրն է»,- գրել է Մոմանին թվիթերյան իր միկրոբլոգում
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում (1:0):
Վերջին խաղերում ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մխիթարյանին չի ընդգրկում նույնիսկ թիմի հայտացուցակում:
armsport.am