Դեկտեմբերի 14-ին Եկատերինբուրգում կայացել է մարտեր առանց կանոնների «FairFight» միջազգային մրցաշարը:
Մրցաշարի գլխավոր մենամարտերից մեկը դարձել է Սոչին ներկայացնող հայ մարզիկ Սուրիկ Մագաքյանի և Նովոսիբիրսկը ներկայացնող Մաքսիմ Սուլգինի միջև մարտը, հայտնում է «rusarminfo.ru»-ն:
Մինչև 80 կգ քաշային կարգում հանդես եկող Մագաքյանն ավելի ուժեղ է գտնվել մրցակցից` դառնալով «FairFight»-ի նոր չեմպիոն:
Հաղորդվում է, որ Սուրիկ Մագաքյանը Ռուսաստանի` թայվանական բռնցքամարտի հավաքականի անդամ է: 2010 թվականին դարձել է չեմպիոն: Ապրում և մարզվում է Սոչիում:
armsport.am