ԱՄՆ-ի Այովայի նահանգից մի ֆերմեր զբաղվել է թզուկ կովերի բուծմամբ, որոնց կարելի է պահել տանը: Այս մասին հայտնել է Metro հրատարակությունը:
46-ամյա ֆերմեր Դասթին Փիլարդը շատ տարիներ է աշխատել փոքր կովեր բուծելու համար: Ընտրասերման միջոցով նրան հաջողվել է երկու անգամ փոքրացնել դրանց չափը:
Կենդանիների բարձրությունը, որոնց նա բուծում է, չի գերազանցում 90 սանտիմետրը: Նա պնդում է, որ չնայած դրան, իր կովերը միանգամայն առողջ են:
«Դրանցից շատերն անհատականություն են, ինչպես շները,- պատմում է նա:- Դրանք պաշտում են հյուրասիրումները և սիրում են զբոսնել:
Վազում են շուրջդ, ինչպես շները, մարդկանց հետ հաշտ են, հանգիստ ու մարդամոտ են: Դրանց նաև դուր է գալիս ուշադրությունը: Շատ դժվար է չսիրել մինչև ծնկներդ հասնող հասակով փոքրիկ հորթուկին»:
Ֆերմերը փոքրիկ կովերին վաճառում է ընտանի կենդանիներ սիրողներին, ովքեր պլանավորում են նրանց պահել տանը, ինչպես շներին կամ կատուներին: