Apple կորպորացիան օգտատերերին արգել է ինքնուրույն փոխել iMac Pro համակարգչի գործառական հիշողությունը: Այժմ դա հնարավոր է սոսկ հեղինակազորված սպասարկման կենտրոնում: Այս մասին գրել է Ubergizmo-ն:
27-դյույմանոց էկրանով սովորական iMac-երի կորպուսում կա հատուկ բացվածք, որը բացելով՝ կարելի է տեղակայել օպերատիվ հիշողության մոդուլներ: Apple-ի նոր համակարգչում նման անցք չկա, և օպերատիվ հիշող սարքի փոխումը հնարավոր է սոսկ մոնոբլոկը լրիվ քանդելու դեպքում: Բաղադրամասն ինքնուրույն փոխել փորձելու դեպքում օգտատերը կորցնում է երաշխիքը:
iMac Pro-ի վաճառքները մեկնարկել են դեկտեմբերի 14-ին: Համակարգիչը դարձել է Apple-ի ամենաթանկ մոնոբլոկը: Սկզբնական լրակազմում՝ Intel Xeon W ութմիջուկանի պրոցեսորով, 32 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և Radeon Pro Vega 56 տեսաքարտով, դրա արժեքը կազմում է 380 հազար ռուբլի: