2017թ. դեկտեմբերի 11-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Զինծառայողների միջև վիճաբանության պատճառ է եղել այն, որ սպանվածը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Խաչատրյանի ծնողների հասցեին, այս ամենից հետո էլ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Խաչատրյանն իրեն ամրակցված զենքով կրակոցներ է արձակել Ադիբեկյանի ուղղությամբ:
Վերջինս մարմնի տարբեր հատվածներում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:
Լուսանկարը՝ Armenpress-ի