Բացառիկ դեպք Երևանում. վանաձորցի աղջիկը գլխի մազերին հարմարեցված ճոպանով քաշում է 3 տոննայից ավել կշռով Lexus-ը. shamshyan.com (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բացառիկ դեպք Երևանում. վանաձորցի աղջիկը գլխի մազերին հարմարեցված ճոպանով քաշում է 3 տոննայից ավել կշռով Lexus-ը. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ծնունդով վանաձորցի Կարինե Սարգսյանը, ով գրանցված է Հայկական Դյուցազնագրքում, հերթական ռեկորդը սահմանեց։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամեգային համալիրի բակում նա կարողացավ գլխի մազերին հարմարեցված ճոպանով 10 մետրից ավելի քաշել մոտ 3 տոննա քաշով Lexus մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2012 թվականի մարտի 10-ին Վանաձորի հրապարակում նույն եղանակով 8 մետր ետընթաց քայլելով՝ Կարինեն, որ դեռևս չէր բոլորել նրա 11 տարին, ձգում է 1340 կգ կշռով Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։

Նույն վարժությունը նա կատարում է 2013 թվականի մարտի 16-ին՝ այս անգամ քաշելով 1760 կգ քաշով BMW մակնիշի ավտոմեքենան, 10 մետր, 50 սմ։ Կարինեն զբաղվել է բռնցքամարտով, լողով, հեծանվասպորտով։

Նրա նպատակն է, որպեսզի գնացք քաշի, ինչի համար անում է ամեն հնարավորը, որպեսզի հասնի իր նպատակին։ Նրա եղբայրը և հայրը նույնպես Հայկական Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր են։ Հայրը՝ Վրեժ Սարգսյանը, ազատամարտիկ է եղել և բազմաթիվ ֆենոմենալ ռեկորդներ է կատարել։

shamshyan.com