Comedy Club հաղորդման այս թողարկման ամենավառ ելույթը ներկայացրեց Գարիկ-Բուլդոգ Խարլամովը։ Նա որոշել էր հյուրերին հետ յուրօրինակ խաղ անցկացնել. ով ծիծաղեց, պարտվում է։
Խարլամովի հետ խաղում էին ՈՒՀԱ-ի Կամիզյակի հավաքականի թիմի ավագ Ազամատ Մուսագալիևը, Միխայիլ Գալուստյանը, Տիմատին, Օլգա Բուզովան, Սերգեյ Սվետլակովը և ուրիշներ։
Ամենազվարճալին Խարլամովի մարտն էր հաղորդավար ու հումորիստ Միխայիլ Գալուստյանի հետ։ Փորձելով ծիծաղեցնել Գալուստյանին՝ Գարիկը զանգահարեց քարտուղարուհի Լենոչկային ու խնդրեց թեյ պատրաստել փոքր թյուրիմացության համար՝ ակնարկելով Միխայիլի ցածրահասակ լինելը։
«Ես ուզում եմ ձեզ հետ խոսել ակն ընդ բերան»,- ասաց Խարլամովը։
Արդյունքում ծիծաղեց ոչ միայն Միխայիլը, այլ նաև ինքը՝ Գարիկը։ Իսկ հանդիսատեսի մասին նույնիսկ ավելորդ է խոսել։
Այս անգամ Comedy Club-ի հյուրերն էին երգչուհի Անի Լորակը, «Տորնադո» հոկեյի հավաքականի աղջիկները, հոկեյի կանանց ազգային հավաքականի ավագ մարզիչ Ալեքսեյ Չիստյակովը, երգիչ Տիմատին։