Ռուսաստանի քննչական կոմիտեի Կուրգանի մարզի վարչության քննիչները ավարտել են «տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով, սպանության սպառնալիքով զուգորդված բռնաբարություն» հոդվածով 61-ամյա թոշակառուի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Ենթադրվում է, որ նա անսթափ վիճակում ծեծել, ապա բռնաբարել է 34-ամյա հարևանուհուն, ում հետ ծանոթ է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Կուրգան քաղաքում ամառանոցային տանը այս տարվա օգոստոսին:
Քննիչները հայտնել են, որ թոշակառուն, հավանաբար, սպառնացել է սպանել կնոջը:
«Հեռանալով ամառանոցային տնից, 34-ամյա տուժող կինը գնացել է հարազատների մոտ և զանգահարել ոստիկանություն, հայտնելով տեղի ունեցածի մասին»,- ըստ life.ru-ի, նշվում է հաղորդագրության մեջ:
Տղամարդուն կալանավորել են: Ինչպես հայտնի է դարձել, ավելի վաղ նրան արդեն դատել են տուժողի մահվանը հանդեցրած՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: