43-ամյա քաղաքացին հայտնաբերվել է իր տանը կախված
Advertisement 1000 x 90

43-ամյա քաղաքացին հայտնաբերվել է իր տանը կախված

Դեկտեմբերի 17-ին` ժամը 21։31-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը, որտեղ, կախված վիճակում, հայտնաբերել են 1974 թ. ծնված Ա. Խ.-ի դին: