Հունաստանի ոստիկանությունը կալանավորել է «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP-C) անդամ 9 անձանց, ովքեր մահափորձ են նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, երբ վերջինս այցելել էր այդ երկիր: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կալանավորվածները Թուրքիայի քաղաքացիներ են եղել: Նրանք հարձակում են նախապատրաստել ականանետերով, ինքնաշեն պայթուցիկներով և «Մոլոտովի կոկտեյլ»-ներով:
Հարձակումը նախատեսվում էր իրականացնել երկու կողմի՝ Էրդողանի ավտոշարասյան անցնելու ժամանակ: