Թբիլիսիում վրացիներն ու այլազգիները հայերի հետ միասին վայելել են հայկական «Ղափաման». armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում վրացիներն ու այլազգիները հայերի հետ միասին վայելել են հայկական «Ղափաման». armeniasputnik.am

Երկրորդ տարին անընդմեջ ավանդական «Ղափաման» թբիլիսյան Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակ է բերում հայերին, վրացիներին նաև քաղաքի հյուրերին:

Հայկական ավանդական «Ղափաման» տարեցտարկ Վրաստանում ավելի շատ երկրպագուներ է ձեռք բերում, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը:

«Ղափամայի» 1-ին ավանդական փառատոնը Վրաստանում կայացել է 2016թ.-ին: «Ղափաման» բրնձով, չրերով ու մեղրով լցոնած դդում է: Այս համեղ ազգային ուտեստը մեր նախնիները պատրաստում էին տոն օրերին՝ Ամանորին, հարսանիքներին:

«Ղափամայի» փառատոնը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

«Արդեն 2-րդ տարին է, որ մենք կազմակերպում ենք նման փառատոն, ամեն ինչ տանում է դրա ավանդական դառնալուն: Նմանատիպ փառատոնները կարևոր են, որովհետև ներկայացնում ենք մեր խոհանցոը՝ հարուստ մեր մշակույթի կարևոր բաղկացուցիչը: Նման փառատոնները օգնում են երիտասարդներին իմանալ ու պահպանել ազգային ավանդույթնորն ու սովորույթները»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանում «Շուշանիկ» կանանց միությունը փորձում է պահպանել ու տոնել ավանդական տոները: Օրինակ՝ նշում են Բարեկենդանը, կազմակերպում են գաթայի, տոլմայի և այլ փառատոններ: Նման փառատոնների անցկացումը կարևորում են նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատանը: «Դեսպանատունը ևս աջակցում և կարևորում է նման միջոցառումներին»,-ասաց դեսպանատան ներկայացուցիչը՝ Հարություն Հայրապետյանը:

Իր հերթին Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել օգնել նրանց բոլոր նախաձեռնություններում: Համայնքը, նրա խոսքով, ամենակարևոր կամուրջն է հայ-վրացական հարաբերությունների կառուցման հարցում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը ՀՀ նախագահի հրամանով հոկտեմբերի 31-ին նշանակվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

armeniasputnik.am