
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է Պիչիչիի անվան մրցանակը:
Մրցանակը շնորհվում է «Marca»-ի կողմից` Իսպանիայի առաջնության յուրաքանչյուր մրցաշրջանի լավագույն ռմբարկուին:
Մեսսին այս մրցանակը ստանում է 4-րդ անգամ: Լավագույնը Տելմո Սարան է, ով մրցանակը ստացել է 6 անգամ:
Հիշեցնենք, որ Մեսսին ստացել է նաև Ալֆրեդո Դի Ստեֆանոյի մրցանակը:
armsport.am