Դավիթ Արշակյանը հեռացել է Չիկագո Ֆայրից
Advertisement 1000 x 90

Դավիթ Արշակյանը հեռացել է Չիկագո Ֆայրից

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը հայտարարել է ամերիկյան ՄԼՍ-ի «Չիկագո Ֆայր» ակումբից հեռանալու մասին:

Ֆուտբոլիստն այդ մասին հաղորդել է Instagram-ի իր միկրոբլոգում:

«Կցանկանայի հայտարարել, որ այլևս չեմ հանդիսանում «Չիկագո Ֆայրի» խաղացող: Ձեռք բերեցի հրաշալի փորձ, սակայն որոշ հանգամանքներ չդասավորվեցին այնպես, ինչպես ես կցանկանայի:

Հիմա սպասում եմ կարիերայիս հաջորդ մարտահրավերին: Շնորհակալություն ակումբին, երկրպագուներին, աշխատակիցներին և ֆուտբոլիստներին, որոնց հետ անցկացրել եմ 1,5 տարի»,- գրել է Արշակյանը:

Նշենք, որ Արշակյանն ԱՄՆ էր տեղափոխվել Լիտվայից: Մինչ «Չիկագո Ֆայրին» միանալը 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Տրակայում»:

armsport.am