Instagram-ում տարածվել է տեսանյութ, որում հայ և ադրբեջանցի աղջիկները միասին երգում են, նաև Սպիտակցի Հայկոյի հայտնի «Մի գնա» հիթը:
Ռուսաստանում ապրող Կիմա Խուդոյանի նկարահանած տեսանյութը տարածվել է սոցցանցի հայկական էջերից մեկում: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ մեկնաբանություններում հայ օգտատերերը գրում են՝ «Ապրեք, թող նոր սերունդն առանց ատելության և վրեժի բեռի մեծանա», «Վատ ազգեր չկան, կան վատ մարդիկ», «Իրականում հայերն ու ադրբեջանցիները լավ էլ ընկերություն են անում», «Ռուսաստանում դա հնարավոր է»: