44-ամյա փականագործ Վինսենթ Նագլը չէր կարողանում հաշտվել այն բանի հետ, որ իր առանց այդ էլ դժվար ամուսնությունը քայքայվել է, այդ պատճառով անելանելիությունից դրդված տղամարդը որոշել է սպանել կնոջն ու որդուն: Նա տուն է եկել, որտեղ ապրում էր 22-ամյա Նաթանի հետ, և հարձակվել որդու վրա, օգտագործելով մեխ խփող ատրճանակն ու բահը: Վերջին բառերն, որ նա ասել է պատանուն, եղել են՝ ցտեսություն, Նաթան, ես կսպանեմ քո մորը, և կրակել է ուղիղ նրա ճակատին, հաղորդում է Metro-ն:
Բարեբախտաբար, չնայած լուրջ վնասվածքներին, Նաթանը փրկվել է ու կարողացել է զանգահարել ոստիկանություն, նախազգուշացնելով մորը սպառնացող վտանգի մասին: Բայց այդ ժամանակ կինն արդեն մահացած է եղել: Վինսենթը ստել է, քանի որ Կլերին նա սպանել էր մեկ ժամ առաջ: Կատարած հանցագործություններից հետո տղամարդն ինքնասպան է եղել:
Վինսենթն ու Կլերը ամուսնացած են եղել 16 տարի, սակայն ողբերգությունից երեք ամիս առաջ 38-ամյա կինը որոշել է վերջ դնել հարաբերություններին, որի շրջանակում ամուսինը մշտապես նրա վրա ձեռք էր բարձրացնում: Երկու երեխաների հետ միասին, որոնցից ավագը յոթ տարեկան էր, նա այլ տուն է տեղափոխվել: Հոր հետ մնացել էր նրանց 22-ամյա որդի Նաթանը:
Կլերը չէր պատմում ընտանիքում տեղի ունեցող բռնության մասին, քանի որ նա իր երեխաների հայրն էր և կինը վախենում էր կորցնել նոր տունը, որը Վինսենթը գնել էր հիփոթեքով: Գործով դատալսումների ժամանակ նաև պարզվել է, որ ողբերգությունից հինգ շաբաթ առաջ տղամարդը գանգատվել է երկու ականջներում դժժոցից: Նրա մոտ ախտորոշվել է դեպրեսիա, սակայն հաբերից Վինսենթը հրաժարվել է: Միջադեպից երկու օր առաջ նա պնդել է, որ այդ աղմուկը իրեն գլխահան է անում: