Ջիգարխանյանի նախկին կինը հոգեմեդ դեղեր է ներարկել նրան. ո՞վ է Վիտալինայի գաղտնի հովանավորը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ջիգարխանյանի նախկին կինը հոգեմեդ դեղեր է ներարկել նրան. ո՞վ է Վիտալինայի գաղտնի հովանավորը. armeniasputnik.am

Ժողովրդական արտիստի նախկին կինը, հնարավոր է, ամուսնուն ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներ է ներարկել, որպեսզի ճնշի նրա կամքը։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարող էր հոգեմեդ դեղեր օգտագործել` հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին ճնշելու համար։ Այդ մասին ժողովրդական արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հաղորդել է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին։

Ջիգարխանյանի պաշտպանը հանդես է եկել նման հայտարարությամբ` հիմնվելով այն տեղեկությունների վրա, որոնք ստացվել են Վիտալինայի բնակարանի խուզարկության ժամանակ։

«Վիտալինան նրան ուժեղ ազդեցություն ունեցող հանգստացնող դեղամիջոցներ է ներարկել, իսկ Ջիգարխանյանը մտածել է, որ նա իրեն միայն ինսուլին է սրսկում։ Արմեն Բորիսովիչը գտնվել է, մեղմ ասած, ոչ այնքան նորմալ վիճակում։ Կենտրոնացած չի եղել, չի հասկացել, թե ինչ է անում և ինչ է կատարվում»,- կարծում է տղամարդը։

Պարֆյոնովի խոսքով`  արտիստին դեղեր է տվել և ներարկումներ արել միայն Վիտալինան։ Փաստաբանը համեմատել է այդ դեպքը Բրեժնևի բուժքրոջ հետ, որը գլխավոր քարտուղարին թաքուն քնաբեր է տվել և նա կախվածության մեջ է ընկել թե՛ դեղամիջոցից, թե՛ իրենից։ Պարֆյոնովի խոսքով` այժմ Ջիգարխանյանին բուժել են և նա բոլորովին այլ վիճակում է գտնվում։ Սակայն փաստաբանն իր պարտքն է համարում պարզել, թե ինչու է Ջիգարխանյանն ամեն ինչում զիջել երիտասարդ կնոջը։

«Վիտալինայի բնակարանում խուզարկության ժամանակ գտել են դեղամիջոցների սրվակներ, որոնք կտրականապես արգելված է նրան ներարկել։ Մենք պատրաստվում ենք փորձաքննություն անցկացնել, որը կհաստատի` Արմեն Ջիգարխանյանին սրսկել են այդ դեղերը, թե ոչ։ Կարելի է փորձաքննություն անել հագուստի միջոցով, որը նա այդ պահին կրել է»,- հաղորդել է Պարֆյոնովը։

Միաժամանակ, փաստաբանը սեփական հետաքննություն է անցկացրել 200 հազար դոլար գումարի վերաբերյալ, որը Ջիգարխանյանն ինքնակամ նվիրել է Վիտալինային, բայց այդ ժամանակ նրանք ամուսնացած չեն եղել։ Հանդիպելով բանկի աշխատակիցների հետ` Պարֆոյոնվն իմացել է, որ Վիտալինան և Արմեն Բորիսովիչը միասին եկել են այդ գումարը հանելու։ Մինչ Ջիգարխանյանը նկարվել է աշխատակիցների հետ, Վիտալինան նրա փոխարեն ձևակերպել է փաստաթղթերը։

«2015թ.–ի ապրիլին Վիտալինա Վիկտորովնան Արմեն Բորիսովիչի հաշվից հանել է 200 հազար դոլար։ Նույն օրը Վիտալինան այդ գումարը փոխանցել է իր հաշվին մեկ այլ բանկում։ 2015թ-ի ապրիլին Ջիգարխանյանը կտակ է կազմում, ըստ որի նա ամեն ինչ թողնում է Ցիմբալյուկ–Ռոմանվսկայային։ Դա տարօրինակ չի՞ թվում»,- նշել է Պարֆյոնովը։

Սակայն փաստաբանի մոտ կասկած է հարուցում այն փաստը, որ երիտասարդ կինը կարող էր ինքնուրույն նման վտանգավոր գործ ձեռնարկել։ Վիտալինայի սիրեկանի գոյության մասին«ԿՊ»-ի ուղիղ հարցին փաստաբանը պատասխանել է, որ այդ մասին կխոսի, երբ հավաստի տեղեկատվություն ունենա։

«Ես այդ մարդուն առայժմ խորհրդատու կանվանեմ։ Տեղեկություններ ունեմ, բայց դրանք դեռ հաստատված չեն։ Շուտով կպարզենք։ Կարծում եմ` բոլոր գաղտնիքները կբացահայտվեն»,- ասել է փաստաբանը։

armeniasputnik.am